ԹեքՎիք Վանաձոր 2025

ԱԹՍ պրեզենտացիա

WishUp Drone Academy-ն բացառիկ հնարավորություն ունեցավ ներկայացնելու իր FPV դրոնների փորձառությունը լայն լսարանին՝ Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան դահլիճում։ Միջոցառման ընթացքում մենք վարեցինք ակտիվ քննարկումներ, պատասխանեցինք բազմաթիվ հարցերի և ընդգծեցինք Լոռու մարզում FPV դրոնների օդաչուների պատրաստման և ոլորտի զարգացման իրական ներուժը։

Հանրային ելույթից զատ՝ իրականացրինք ավելի քան հինգ գործնական հանդիպում, որոնց արդյունքում ստացանք կոնկրետ առաջարկներ՝ հիմնելու առնվազն երեք նոր FPV դրոնների դպրոց՝ մեր հաստատված ուսումնական մոդելի հիման վրա։

Մենք ոգեշնչված ենք Հայաստանում FPV ոլորտի աճող հետաքրքրությամբ և հպարտ ենք մեր ներդրմամբ՝ դրա ընդլայնման և նորարարության ուղղությամբ։

Scroll to Top